Փարիզի Մասթերս. Ջոկովիչն ու Մարեյը դուրս են եկել եզրափակիչ
ՍպորտՓարիզում կայացել են ATP-ի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության է հասել շվեյցարացի Ստեն Վավրինկայի նկատմամբ և ընթացիկ մրցաշրջանում 14-րդ անգամ դուրս է եկել եզրափակիչ: 1 ժամ, 51 րոպե տևած խաղում Ջոկովիչը հաղթել է 6:3, 3:6, 6:0 հաշվով:
Տիտղոսի համար Ջոկովիչը պայքարելու է բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Վերջինս 6:4, 6:3 հաշվով հաղթել է իսպանացի Դավիդ Ֆերրերին:
BNP Paribas Masters, Փարիզ, Ֆրանսիա
2 – 8 նոյեմբերի, 2015
ATP World Tour Masters 1000
Փակ կորտեր, հարդ, կիսաեզրափակիչ
- Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 2) - Դավիդ Ֆերրեր (Իսպանիա, 8)` 6:4, 6:3
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Ստեն Վավրինկա (Շվեյցարիա, 4)` 6:3, 3:6, 6:0