Լուի վան Գալ. Անգամ իմ մայրն ու տատը գիտեն, որ ֆուտբոլում կարևորը գոլերն են
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հասկանում է թիմի երկրպագուներին, ովքեր ցանկանում են ավելի շատ գոլեր և գրավիչ ֆուտբոլ տեսնել:
-Հասկանում եմ, թե ինչ են զգում երկրպագուները: Ուրախ եմ, որ նրանք սեփական կարծիք ունեն, բայց վախենում եմ, որ այդ կարծիքի վրա ազդել են Փոլ Սքոուլզի խոսքերը և ԶԼՄ-ների քննադատական նյութերը: Երկրպագուները չպետք է մոռանան վերլուծել խաղը: Անգամ իմ մայրն ու տատը գիտեն, որ ֆուտբոլում կարևորը գոլերն են: Առաջին հերթին մենք պետք է սկսենք ավելի շատ գոլեր խփել,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 12 խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները 17 գոլ են խփել: