Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Չավի. «Լա Մասիայի» սանը տարբերվում է մյուսներից

Չավին պատմում է Լուի վան Գալի գաղտնիքների, «Արսենալի» նկատմամբ ունեցած հարգանքի, փոխանցման արվեստի կարևորության և այլնի մասին: «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի` «Sport-magazine»-ի հետ զրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«10 տարի առաջ այս մարզաձևն այլ էր: Հունաստանը հաղթեց Եվրո 2004-ում, ֆիզիկապես ուժեղ թիմերը նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը… Այս ամենը փոխվեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հայտնվելուց հետո: Ես ուրախ եմ դրա համար: Խաղոճի վերաբերյալ երկու մոտեցում կա. մարտավարական և առավել գրավիչ` հիմնված վերահսկողության վրա: Վերջինը՝ խաղի իմ տեսլականն է»: 

Այդպես է կարծում փոխանցումների վարպետ 35-ամյա Չավին: Ժամանակին նրան այնքան էլ չէին գնահատում, ինչպես հիմա: 24-ամյա Չավին Եվրո-2004-ի Իսպանիայի հավաքականի մի մասն էր, բայց անգամ մեկ րոպե չխաղաց, թեև «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ էր: Այդ ժամանակ Իսպանիան խմբային փուլից չկարողացավ շարունակել պայքարը:

6 տարի առաջ ենք գնում և հասնում Աշխարհի գավաթին, մինչ այդ հաղթական Եվրո-2008-ն էր, իսկ «Բարսան», անխոս, լավագույնն էր համարվում աշխարհում: Երկու թիմերում էլ առանցքային դեր ուներ Չավին, ով չէր մոռացել, թե ում ուսերին էր կատալոնական թիմում իր նորամուտի պատասխանատվությունը: Խոսքը Լուի վան Գալի մասին է:

«90-ականներին Լուի վան Գալը սիրում էր փորձարկումներ անել: Նա կենտրոնացել էր փոխանցումների ու վերահսկողության վրա, ինչն էլ կարևոր դեր ունեցավ նրան հաջորդած բոլոր մարզիչների համար, որոնց հետ աշխատել եմ: Վան Գալը այդ փիլիսոփայությանն էր հետևում, երբ 17 տարեկան էի: Նա սիրում էր խաղի մեջ մտցնել ակադեմիայի ֆուտբոլիստներին: Նրա համար միևնույն էր, թե ով ես. եթե լավ մարզավիճակում ես ու լավ ես մարզվում, դաշտ դուրս գալու հնարավորություն ունես: Նա անկեղծ մարդ է, ում ֆուտբոլիստները պարզապես պաշտում են»:

Չավին կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում ևս բացասական կետեր կան: Նա հակված է համաձայնել, որ այլևս անհնար է կրկնել «Այաքսի» հաջողությունը, որը 1995-ին նվաճել էր Եվրոպայի գլխավոր գավաթը:

«Հիմա դժվար է հավատալ, որ նրանք կկարողանան հաղթել: Գրանդ ակումբների կազմում լավագույններն են խաղում: Նայեք ԱՊԼ-ի լավագույն ակումբներին. այնտեղ դժվարությամբ կարելի է 2-3 անգլիացու գտնել: Իսպանիայում իրավիճակը մի փոքր այլ է, բայց այստեղ էլ կարելի է օտարազգիների հանդիպել: Մեր ժամանակներում ակումբների սաների համար բարդ է առաջին կազմում հայտնվել»:

«Լա Մասիայի» կախարդանքը

Ֆուտբոլում Չավիի համար ֆուտբոլի ակադեմիայի սան լինելուց կարևոր քիչ բան կա: Նա անցել է լեգենդար «Լա Մասիայի» դպրոցը:

«Ամբողջ խնդիրը խաղը հասկանալու մեջ է: «Լա Մասիայի» սանը տարբերվում է մյուսներից, որովհետև այնտեղ ստացած գիտելիքներն ավելին են` ի տարբերություն մյուս ակադեմիաների: Խաղային էթիկան սովորելու համար երկար տարիներ են հարկավոր: «Բարսելոնայի» կրթած ֆուտբոլիստները նրա փիլիսոփայությունը սերտում են 15 տարիների ընթացքում: Ամեն ինչ գնդակը վերահսկելու, ազատ տարածքներ գտնելու կարողության և դաշտի որոշակի հատվածում քանակապես մրցակցին գերազանցելու շուրջ է պտտվում»:

Չավին կարծում է, որ հիմա ակումբները քիչ ուշադրություն են դարձնում երիտասարդ խաղացողներին:

«Բոսմանի կանոնների ներմուծումից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց: Այնպես չէ, որ տխուր եմ, պարզապես կցանկանայի, որ ակումբները շատ ուշադրություն դարձնեին երիտասարդներին: Շատ դժվար է, երբ հարազատ թիմդ քեզ չի գնահատում»:

Չավին շատ հարցերում ավանդապաշտ է, ու դա վերաբերում է նաև միևնույն մարզչի հետ երկարատև համագործակցությանը: Երբ հարց ուղղվեց Արսեն Վենգերի՝ «Արսենալում» երկար ժամանակ աշխատելու վերաբերյալ, նա դրական արտահայտվեց:

«Ֆուտբոլում համբերություն չկա, ու ես ուրախ եմ, որ գոնե մեկ ակումբ հավատարիմ է իր մարզչին: «Արսենալը» նվաճեց Անգլիայի վերջին երկու գավաթները, այդպե՞ս չէ: Հնարավոր է՝ համբերությունը կարողանա հաջողություն բերել»:

Ուիլշերի տաղանդը

«Արսենալը» և «Բարսելոնան» մի անգամ չէ, որ հանդիպել են Չավիի կարիերայում, ով գովասանքի խոսքերը չի խնայում Ջեք Ուիլշերի մասին խոսելիս:

«Նա անհավատալի խաղ անցկացրեց մեր դեմ (2011-ին): Այդ ժամանակ նա 20-21 տարեկան էր (Ուիլշերն այդ ժամանակ 19 էր-խմբ.): Շատ ցավալի է, որ նա այդքան հաճախ է վնասվածքներ ստանում: Եթե կարողանա պարբերաբար խաղալ, կարող է «Արսենալի» ու Անգլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը դառնալ: Նա անգլիացի յուրահատուկ ֆուտբոլիստ է: Չնայած նրան, որ Ջեքին ավելի կոպիտ, ֆիզիկական ֆուտբոլ են սովորեցրել՝ նա հակված է փոխանցումներով խաղալ: Նա անգլիացու նման չէ»:

Վերջերս Չավին Լոնդոնում էր, գովազդում էր «TocBall» սարքը, որը ստեղծել է տեխնիկան զարգացնելու համար: Դրա շնորհիվ առանց որևէ խնդրի կարելի է ննջարանում կամ հյուրասենյակում աշխատել սեփական տեխնիկան լավացնելու վրա:

Այս ամռանը Չավին լքեց Եվրոպան ու տեղափոխվեց քաթարյան «Ալ-Սադդ»: Այս հանգամանքը չի խոչընդոտում հետևել համաշխարհային ֆուտբոլին:

«Բավարիան» հիանալի աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում: Դուգլաս Կոստան հիանալի է խաղում: Երբ բոլորը դաշտում են, մյունխենցիներն անպարելի են: Անգլիայում բոլորից լավ «Մանչեսթեր Սիթին» համալրվեց: «Չելսին» նույնպես, չնայած մրցաշրջանի անհաջող մեկնարկին: «Չելսին» Չեմպիոնների լիգայում միշտ վտանգավոր մրցակից է` անկախ նրանից, թե ինչպես է ելույթ ունենում տանը:

«Չելիսն» և «Մանչեսթեր Սիթին» հակառակ ոճ ունեն. Ժոզե Մոուրինյուն պաշտպանությունն է գերադասում, ու նրա սաները կարողանում են շրջափակել սեփական տուգանայինը: Այսպես, թե այնպես կարծում եմ, որ «Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան» մի աստիճան ուժեղ են անգլիական ակումբներից»:

Դրանից հետո, Չավին կրակոտ աչքերով ասաց. «Բարսելոնան» մի փոքր ավելի լավն է»:

Այո', ֆուտբոլիստը կարող է լքել «Բարսելոնան», բայց կատալոնական իդեալը հավերժ նրա հետ է մնում:

«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ