Նովակ Ջոկովիչը՝ Փարիզի մրցաշարի հաղթող
ՍպորտՓարիզում ավարտված թենիսի ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը եզրափակիչում ուժեղ գտնվեց բրիտանացի Էնդի Մարեյից: Սերբ թենիսիստից 1 ժամ 33 րոպե պահանջվեց 6:2, 6:4 հաշվով առավելության հասնելու համար:
Նովակ Ջոկովիչը 10-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում: Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,288,530 եվրո է:
Փարիզ ATP, եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 6:2, 6:4