«Բորուսիա»-ն հաղթեց «ռուրյան» դերբիում. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտԲունդեսլիգայի 12-րդ տուրում տեղի ունեցավ «ռուրյան» դերբին: Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնեց «Շալկե 04»-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ` 43-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել Մատիաս Գինտերին:
«Բորուսիան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 29 միավոր ու շարունակում է հինգ միավորով հետ մնալ առաջատար «Բավարիայից»:
«Բորուսիա» Դ. - «Շալկե» 3-2
գոլերը` Կագավա 30, Գինտեր 43, Օբամեյանգ 48 - Հունտելաար 33, 71