Հարկային օրենսգրքի քննարկումները կիրականացվեն մինչեւ 2016 թվականը
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ-ում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, զրուցելով լրագրողների հետ, նշեց, որ ֆինանսների նախարարությունը նախատեսում է մինչեւ 2016 թվականի փետրվարը կազմակերպել նոր Հարկային օրենսգրքի քննարկումները: «Հարկային օրենսգրքի նախագիծն իր մեջ ներառում է հարկային իրավունքի 20-ամյա փորձը: Մենք ուզում ենք քննարկմանը ներգրավել իրազեկ մարդկանց, որքան շատ, այնքան լավ»,- նշեց նախարարը:
Գ. Խաչատրյանը, անդրադառնալով փոքր եւ միջին բիզնեսի առաջ այսօր ծառացած հարցերին, ասաց. «Մենք պետք է հնարավորինս շատ մարդկանց ընդգրկենք տնտեսության մեջ եւ զբաղվածություն ապահովենք եւ հետո օգնենք մարդկանց, որ միջին բիզնես ոլորտում նրանք գործունեություն ծավալեն ու զարգանան: Մենք պետք է հասնենք նրան, որ միասնական խաղի կանոններ հաստատենք:
Սոսե Չանդոյան