Ռամոսը պատասխանել է Պիկեի հայտարարությանը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի այն հայտարարությանը, որ կատալոնական թիմի ֆուտբոլիստները Կլասիկոների ժամանակ մեծ կիրք են զգում:
««Սանտյագո Բեռնաբեու» ենք գնալու մրցաշրջանի լավագույն շրջանում, բայց այդ հանդիպումը վճռորոշ չի լինելու: Կլասիկոների ժամանակ ես ու թիմակիցներս մեծ կիրք ենք զգում»,-ասել էր Պիկեն:
Ռամոսը տվել է հետևյալ պատասխանը. «Մենք կենտրոնանում ենք միայն մեր խաղի վրա: Առաջնությունը երկար է, և կարող են տարբեր իրադարձություններ տեղի ունենալ: «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ցանկությունների մասին ոչինչ չգիտեմ. ինքս Կլասիկոների ժամանակ օրգազմ չեմ ունեցել, բայց մոտ եմ եղել դրան»,-Ռամոսի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հավելենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին: Այժմ կատալոնական թիմը 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 24 միավոր: