Ռոբեն. Ինչու՞ պետք է կասկածենք Ռոբին վան Պերսիի ունակությունների վրա
Սպորտ«Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր մեկնաբանությունն է տվել «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին վան Պերսիի` ազգային ընտրանու հայտացուցակում չընդգրկվելու վերաբերյալ:
Հոլանդիայի հավաքականը նոյեմբերի 13-ին և 17-ին ընկերական հանդիպումներ են անցկացնելու Ուելսի և Գերմանիայի հավաքականների հետ, սակայն վան Պերսին չի մասնակցելու այդ խաղերին:
-Մենք չպետք է քննարկենք այն հարցը, թե ցանկանում եմ ես տեսնել վան Պերսիին հավաքականում: Ռոբինը ֆանտաստիկ հարձակվող է, հավաքականում նա 100-ից ավելի խաղի է մասնակցել: Նա մեր երկրի պատմության լավագույն հարձակվողն է, նա թիմին որակ է հաղորդում: Ինչու՞ մենք պետք է կասկածենք նրա ունակությունների վրա: Ամեն դեպքում մարզիչն է որոշում` պե՞տք է Ռոբինը հագնի հավաքականի մարզահագուստը, թե՞ ոչ,-Ռոբենի խոսքը մեջբերված է «De Telegraaf»-ից: