ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարգի՞ կհրավիրի հայտնի «բռնաբարող» պատգամավորին. պարզաբանում է հանձնաժողովի նախագահը
ՔաղաքականԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Orer.am-ին հայտնեց, որ տեղի է ունեցել փակ քննարկում՝ կապված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին որպես սպառնալիք բռնաբարության մասին հայտարարության հարցը: «Այսօր մենք քննարկել ենք նախագիծը, որը ներկայացվել էր հանձնաժողովին զեկուցողի կողմից: Պետք է նշեմ, որ մենք, ըստ կանոնակարգի, հրավիրել ենք կողմերին մասնակցել այսօրվա նիստին, սակայն կողմերից ոչ ոք չէր ներկայացել, եւ քննարկումն իրականացվել է առանց նրանց ներկայության: Վերջնական որոշումը կհայտարարվի դեկտեմբերի 1-ին»,- ասաց Վ. Բաբայանը:
Հարցին, թե արդյոք համապատասխան հանձնաժողովի որոշումը ինչ-որ բան կփոխի պատգամավորի վարքագծում, էթիկայի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Մեր հանձնաժողովը պատժիչ գործողություններ իրականացնելու լիազորություններ չունի: Մենք պարզապես գրանցում ենք խախտումը եւ քննարկում խնդիրը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կանոնակարգ օրենքը չխախտվի պատգամավորների կողմից: Մեզանից հարկավոր է ակնկալել այն, ինչ մեր հնարավորություննների եւ լիազորությունների շրջանակում է: Նման հարցերում իմ գործընկերն է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը, ես այլ գործընկերներ չունեմ:
Սոսե Չանդոյան