Ռոնալդու. ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու համար բավականաչափ խելացի չեմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահեցրել է, ոչ չի պատրաստվում պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար, հայտնում է «Reuters»-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը բացառել է այդ պաշտոնի նկատմամբ երբևէ հավակնությւոններ ունենալու հնարավորությունը։
-Ես կարծում եմ, որ բավականաչափ խելացի չեմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար։ Ընդ որում,, ես ամենևին չեմ անհանգստանում այդ պատճառով, ոչ էլ մտածում եմ, թե ինչ է ինձ հետ լինելու հետո։
Կարծում եմ՝ ի վիճակի կլինեմ ևս մի քանի տարի ֆուտբոլ խաղալու։ Իսկ ապագայում ես այլ նախագծեր եմ պլանավորել, որոնցով զբաղվելն ավելի հետաքրքիր կլինի, քան ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելը,-ասել է Պորտուգալիայի հավաքականի առաջատարը։