Նևիլ. Մարտյալն աներևակայելի արագ է. դա գումարի հիանալի ներդրում էր
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը կարծիք է հայտնել «Կարմիր սատանաների» 19-ամյա հարձակվող Անթոնի Մարտյալի մասին։
-Թիմին նրա բերած ամենամեծ բանը աներևակայելի արագությունն է, որը հատկապես դրսևորվում է հակագրոհների ժամանակ։ Դա տեսանելի էր նաև «Գուդիսոն Պարկում» տեղի ունեցած «Էվերթոնի» դեմ հանդիպման ժամանակ (3:0)։ Նա խաղում արագություն է հաղորդում նաև փոխանցումներին։
Մարտյալը թիմի խաղին ֆանտաստիկ արագություն է հաղորդել, բացի այդ, նա ֆիզիկապես շատ ուժեղ է։ Մարդիկ խոսում են գումարների մասին, որ վճարվել են նրա տրանսֆերի համար, բայց ինձ թվում է, որ դա պարզապես հիանալի ներդրում էր,-Նևիլի խոսքն է մեջբերում «Ման. Յունայթեդի» պաշտոնական կայքը։