Չնայած վնասվածքին՝ Ռամոսը կխաղա «Բարսելոնայի» դեմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, չնայած ձախ ուսի վնասվածքին, կմասնակցի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի« դեմ խաղին։ Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը միայն նոյեմբերի 21-ին նշանակված այդ հանդիպումից հետ կվիրահատվի, վստահեցնում է «AS» պարբերականը։
Ռամոսն այդ վնասվածքի պատճառով փոխարինվել էր Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղում։ Նա գոլ հեղինակելուց հետո անհաջող վայրէջք էր կատարել ուսի վրա։
Ռամոսն ուսը առաջին անգամ վնասել էր սեպտեմբերի 15-ին ուկրաինական «Շախտյորի» դեմ խաղում և բաց թողել «Ռեալի» վեց և Իսպանիայի հավաքականի երկու հանդիպում։