Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում
ՍպորտՀայ խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նոյեմբերի 6-8-ը Վրաստանի Զեստաֆոնի քաղաքում անցկացված Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նույն մրցաձևում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ա. Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը: Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 80 սուսերամարտիկ: Մեր երկիրը ներկայացրել են ՀՀ հավաքականի 18 մարզիկ:
Նոյեմբերի 12-15-ը սուսերամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը ավագ մարզիչ Արտաշ Մադոյանի գլխավորությամբ կմեկնի դարձյալ Վրաստան՝ Քութայիսում անցկացվելիք միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով: