Ուորլիքը լիահույս է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի հետ աշխատելու առնչությամբ
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն կունենան Գերմանիայի հետ, որը հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր մենք խորհրդատվություն կունենանք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Միասին կաշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը: