«Բեշիկթաշ»-ը հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիկթաշ»-ը:
Ինչպես հաղորդում է championat.com-ը, այդ մասին հայտնում է Hürriyet-ը:
Ըստ աղբյուրի, իբր, թուրքական ակումբը պատրաստվում է Օզբիլիսի տեղափոխությունը ձևակերպել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Hürriyet-ը վստահեցրել է, որ Թուրքիայում ծնված Օզբիլիսը դեմ չէ հանդես գալ այդ երկրում:
Ամռանը ևս լուրեր էին տարածվել, թե թուրքական «Տրաբզոնսփոր»-ը պատրաստվում է ձեռք բերել Օզբիլիսին, սակայն ավելի ուշ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը նշել էր, որ չի պատրաստվում կարիերան շարունակել Թուրքիայում:
25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է Հոլանդիայում: 2012 թվականի օգոստոսին նա Ամստերադամի «Այաքս»-ից տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», իսկ 2013-ի հուլիսին` «Սպարտակ»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 7 խաղ, որոնցից 6-ում փոխարինման է դուրս եկել:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ այս ձմռանը «Սպարտակ»-ը կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում Օզբիլիսից: