Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Արցախի վարչապետը ծանոթացել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին մեկնել է Մարտունու շրջան և մի շարք համայնքներում ծանոթացել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի ընթացքին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր իշխանության ղեկավարը նախ մասնակցել է Ներքին Ճարտարում բարեգոծական ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան շենքերի հիմնարկեքի արարողությանը:

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով սպայական ընտանիքների համար կառուցվող երկու շենքերից յուրաքանչյուրը կունենա 24 բնակարան. ծրագրով նախատեսված է կառուցել նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքներ: Վարչապետը ողջունել է հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ բնակարանաշինությունը համարվում է հանրապետության ռազմավարական հիմնախնդիրներից մեկը: Նրա խոսքով՝ սպայական ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է ինչպես կառավարության, այնպես էլ բարերարների ուշադրության կենտրոնում: 

«Ողջունելի է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» այս նախաձեռնությունը, որն ուշադրության ներքո է պահում մեր սպաների բնակարանային կարիքները: Օրինակելի է նրա հիմնադիր Վլադիմիր Ավագյանի հայրենանվեր գործունեությունը, ով բացի բնակարանաշինությունից, Ճարտարում և Արցախի տասնյակ համայնքներում տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասել է վարչապետը:

Ներկաներին ողջունել է նաև բարերար Վլադիմիր Ավագյանը և նշել, որ բացի գյուղական համայնքներից, հիմնադրամն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնելու նաև Պաշտպանության բանակի համար: «Հիմնադրամն առաջիկա տարիներին պատրաստվում է Արցախի գյուղական համայնքներում շուրջ հազար բնակարան կառուցել՝ սպայական և բազմազավակ ընտանիքների համար»,- տեղեկացրել է բարեգործը: Վարչապետի և բարերարի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել շենքերի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որն ավարտվել է Սահակ վարդապետ Շաքարյանի օրհնությամբ: Արայիկ Հարությունյանն այցելել է նաև տեղի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա պայմաններին:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ճարտար քաղաք, որտեղ, բարերար Վլադիմիր Ավագյանի ուղեկցությամբ, ծանոթացել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող՝ հանդիսությունների տան, եկեղեցու և բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին, եղել նոր սպորտդահլիճի համար նախատեսված շենքում: Վարչապետ Հարությունյանը Ճարտարում մասնակցել է նաև հիմնադրամի կողմից շտապ օգնության երկու նոր մեքենաների՝ համայնքին հանձնելու արարողությանը: Գործադիր իշխանության ղեկավարն այցի շրջանակներում եղել է նաև Խնուշինակ և Գիշի համայնքներում, որտեղ ծանոթացել է բարեգործական հիմնադրամի միջոցներով կյանքի կոչվող ծրագրերին, բարերարի հետ քննարկել որոշ մանրամասներ և ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: 

 

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան