Դունգա. Այժմ Նեյմարը բոլորից լավ է խաղում
ՍպորտԲրազիլիայի հավաքականի գխավոր մարզիչ Դունգան կարծում է, որ այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա բրազիլացին մասնակցել է 11 խաղի և խփել է 10 գոլ:
-Եթե ուսումնասիրենք թվերը և վիճակագրությունը, կտեսնենք, որ այժմ Նեյմարը բոլորից լավ է խաղում: Մեսսին վնասվածք ունի, Կրիշտիանուից սպասում են անցյալ մրցաշրջանի խաղի կրկնությունը, իսկ Նեյմարն առաջընթաց է գրանցել: Մեսսիի վնասվածքի պայմաններում նա արդարացրել է սպասելիքները: Նեյմարը հիանալի մարզավիճակում է,-Դունգայի խոսքը մեջբերված է «Reuters»-ից: