Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկել են ԼՂ հիմնահարցը
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Կողմերը քննարկել են արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը: