Եթե իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին համարում են դեմոկրատ, ապա...
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով:
Ներկայացնելով քվեարկության արդյունքների տվյալները՝ ընդդիմադիր պատգամավոր նշեց. «Լոռու մարզում համայնքների միավորման ընտրություններին մասնակցել է 3738 ընտրող, իսկ ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել, բացի այն համայնքից, որին միանում են մյուս համայնքները: 1500-ից 570-ը կողմ է քվեարկել, բայց մնացած տեղերում որտեղ փոքր են, 4000-ի մեջ ընդամենը 430 «այո» է եղել, որը մոտ 10 տոկոս է, իսկ ընտրություններին չմասնակցողների թիվն ավելին է, քան մասնակցողները: Այս միացման մեջ կան համայնքներ, որոնք 2000-3000 բնակիչ ունեն, Հաղարծինն ունի 3000 բնակիչ, դուք 3000 բնակչին տեղական ինքնակառավարումից զրկում եք եւ միացնում եք ուրիշին: Հաղարծինը 2000 ընտրող ունի, ինչի՞ եք միացնում: Չեղա՞վ, որ ոչնչացրիք տեղական ինքնակառավարումը»,- նշեց աաց Ա. Մանուկյանը:
Շարունակելով խոսքը՝ Արամ Մանուկյանը հակադարձեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն մտքին, թե Սյունիքի մարզում բավական մեծ տոկոս է կազմել համայնքի խոշորացման համար «կողմ» քվեարկող անձանց թիվը, եւ որ տվյալ մարզում ընտրություններն անցնում են դեմոկրատիայի վրա հիմնվելով. «Եթե իշխանությունները Սյունիքի ընտրությունները համարում են դեմոկրատիայի ճանապարհով անցկացված, Սուրիկ Խաչատրյանին էլ՝ դեմոկրատ, ապա այդպես էլ անցկացրեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սոսե Չանդոյան