Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը կմրցի Լեհաստանի, Նորվեգիայի և Ռումինիայի թիմերի հետ
ՍպորտՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ 2017թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների կանանց առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ կմրցի Լեհաստանի, Նորվեգիայի և Ռումինիայի թիմերի հետ:
Ընտրական մրցաշարը կկայանա Լեհաստանում: Հանդիպումները նախատեսված է անցկացնել 2017թ. սեպտեմբերի 15-ին, 17-ին և 20-ին: