Մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը
ՍպորտԵրկու հանդիպումներով կմեկնարկի Հայաստանի ֆուտզալի 2015/2016 թթ. առաջնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Առաջինը՝ նոյեմբերի 14-ին ժամը 14:00-ին «Դինամո» մարզադահլիճում կկայանա «Չարբախ»-«Գյումրի» հանդիպումը, իսկ ժամը 16:00-ին՝ ՀՊՏՀ-«Արթիկ» մրցավեճը: Առաջին հանդիպումից հետո «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: