Ադրբեջանը կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է դա:
Նման գրառում է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը թվիթերյան իր էջում:
«Ադրբեջանը իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- գրել է փոխնախարարը:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: