Խամես Ռոդրիգեսն աշխատավարձի բարձրացում է պահանջում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը բանակցում է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման հարցում, տեղեկացնում է Armsport.am–ը:
Ինչպես հայտնում է «AS»-ը, կոլումբացի ֆուտբոլիստը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ: Ներկայում Խամեսը ստանում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ: Ըստ պարբերականի՝ «արքայական» ակումբի 10 համարը ցանկանում է 10 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ: