Բենզեման կհեռանա Ռեալից, եթե մեղավոր ճանաչվի «Վալբուենայի գործում». AS
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը վաճառելու տարբերակը, հայտնում է «As» պարբերական:
Ըստ աղբյուրի տեղեկության, «արքայական ակումբի» նախագահը նման քայլի կդիմի, եթե ֆրանսիացի ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շորթելու գործում:
Հիշեցնենք, որ Բենզեման խոստովանել է, որ միջնորդ է եղել, երբ անհայտ մարդիկ Վալբուենային սպառնացել են հրապարակել նրա մասնակցությամբ անձնական տեսանյութը: «Ռեալի» 9 համարը Փարիզի դատարանի կողմից ներգրավել է քննության մեջ:
Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ մադրիդցիներըն արդեն ձմռանը կարող են վաճառքի հանել Բենզեմային: