ԵԱՏՄ-ի անդամները Եգիպտոսի հետ ազատ առեւտրի գոտու նախագիծը կքննարկեն 2016 թվականին
ՔաղաքականԵվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2016 թվականի ընթացքում եզրակացություն կպատրաստեն ԵԱՏՄ-ի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու նախագծի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Եգիպտոսում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ֆյոդոր Լուկաշինը:
«Առաջին պաշտոնական կոնսուլտացիաները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-18-ին Կահիրեում: Եգիպտոսցի գործընկերները ներկայացրել են նախնական զեկույց, կողմերն ստորագրել են արձանագրություն, եւ այժմ եվրասիական կողմը իր եզրակացությունն Է պատրաստում նախագծի վերաբերյալ, որն այնուհետեւ կդրվի երկրորդ նիստի քննարկմանը: Այդ փաստաթուղթը համաձայնեցում Է պահանջում ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ, եւ միայն դրանից հետո կնշանակվի երկրորդ նիստի ամսաթիվը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում»,- ասել Է Լուկաշինը եւ հավելել. «Առայժմ մենք գտնվում ենք ճանապարհի սկզբին»:
Ներկայում ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: