«Բավարիան» մտադիր չէ երկարաձգել Ալոնսոյի հետ պայմանագիրը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել գերմանական գրանդի կազմում, հաղորդում է «tz»-ն։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում երկարաձգել իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։
Ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստն ինքը նշել էր, որ դեռ մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, իրեն ի զորու է զգում բարձր մակարդակով խաղալու։ Նա ասել է, որ կցանկանար կրկնել Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆի ֆուտբոլային երկարակեցության և նվաճած տիտղոսների ցուցանիշը։