Սամվել Ֆարմանյանը մեղադրում է ընդդիմությանը երկակի ստանդարտներ կիրառելու մեջ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետությունում կարիք կա արմատական փոփոխությունների. այս հարցում մեր հասարակություն մեջ կա բացարձակ կոնսենսուս: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Շիրակի մարզում Գյումրու բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նա վրդովմունք արտահայտեց առ այն, որ «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչներն ապավինում են երկակի ստանադարտների` ժողովրդին ապակողմորոշելու համար: Ֆարմանյանը մասնավորապես նշեց այն հանգամանքը, որ որոշ գործիչներ աղավաղում են 205-րդ հոդվածը, փորձելով ժողովրդին մատուցել այն միտքը, թե այդ հոդվածով իշխանությունները հնարավորություն կստանան իրականացնել ազգադավ քաղաքականություն, օրինակ, տարածքներ զիջել:
Ֆարմանյանը ընթերցեց 205-րդ հոդվածը. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով», ապա ավելացրեց. «Երբ Հայաստանը 1 տարի առաջ անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, մեր ընդդիմադիրները դժգոհություն էին հայտնում այն մասին, թե ՀՀ նախագահը միայնակ է որոշում կայացրել անդամակցելու վերպետական միջազգային որևէ կազմակերպության` առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Եվ հիմա անհասկանալի է, թե ինչու, երբ այդ հարցը լուծում կգտնի սահմանադրական փոփոխությունների ընդունվելու դեպքում, «ոչ»-ի կողմնակիցներն արդեն փորձում են ներկայացնեÕ ¬ դա որպես դավադրություն»:
Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից 20 օր շարունակ կլինեն Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում`հյուսիսից հարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները: Քարոզարշավն ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ հեռուստանախագծիշրջանակում: «Արմենպրես»-ը պարբերաբար թողարկում է հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից: ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե