Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունից վերադարձան երկու մեդալով
ՍպորտՀայաստանի պատվիրակությունը վերադարձավ սամբոյի աշխարհի առաջնությունից, որն անց էր կացվում Մարոկկոյում:
Հայաստանցի մարզիկները Կասաբլանկա քաղաքում անցկացված մրցաշարի ընթացքում նվաճեցին երկու մեդալ: Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մա րզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը` արծաթե: Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը` վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:
2015թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի: