Դուքենդո կարատեի Հայաստանի առաջնությունը դրական արձագանքի է արժանացել գործընկեր ֆեդերացիաների կողմից
ՍպորտԴուքենդո կարատեի Հայաստանի 21-րդ առաջնությունը և հուգահեռ անցկացված Հայաստան-Իրան ընկերական հանդիպումները մեծ արձագանք են ստացել:
«Հայաստանի առաջնությանը մասնակցող մարզիկները տարվա ընթացքում 7 ուղեգրային մրցաշարերի են մասնակցում և հենց հաղթողները մասնակցում են այս առաջնությանը: Մասնակիցների հետ նաև շատ հյուրեր ունեինք` նաև այլ ֆեդերացիաներից: Մենք ազնվորեն զարմացած էին առաջնության կազմակերպվածությունից»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը:
Վերջինս փաստեց նաև, որ առաջնության հաղթողները 2016 հունվարի 20-ից 30-ը Լաս Վեգասում կմասնակցեն մենամարտային ձևերի ձմեռային օլիմպիադային: «Հիմա թիմը նախապատրաստում ենք այդ առաջնությանը: Մենք փորձելու ենք հնարավորինս շատ մարզիկներով ներկայանալ, սակայն կմասնակցեն լավագույնները»,-ասաց նա:
Հայ-իրանական ընկերական հանդիպմանը մասնակցում էին տարբեր տարիքաjին խմբերի մարզիկներ:
Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 420 մարզիկներ:
Դուքենդո կարատեի Հայաստանի ֆեդերացիան ունի մոտ 7000 մարզիկներ: