«Մանչեսթեր Սիթին» 3 ամսով կորցրեց Նասրիին (ֆոտո)
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ խաղադաշտից բացակայելու է 3 ամիս: Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բորնմութի» դեմ հոկտեմբերի 17-ին կայացած խաղում:
«Ինչը չի սպանում մեզ, դարձնում է ավելի ուժեղ: Կվերադառնամ ավելի ուժեղ: Կհանդիպենք 3 ամսից»,- «Ինստագրամում» գրել է Նասրին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի, դարձել է մեկ գոլի հեղինակ:
