Նադալ. Բարդ է ասել` ինչի կհասնեմ
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Ամփոփիչ մրցաշարի երկրորդ շրջանում 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ Էնդի Մարեյի նկատմամբ և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց, չի ցանկանում գերագնահատել իր հնարավորությունները:
-Եթե չիմանայինք, որ այս մրցաշրջանում շատ վատ հանդիպումներ եմ անցկացրել և ամեն ինչ լավ լիներ, ես կասեի, որ նորմալ մարզավիճակում եմ և հրաշալի եմ խաղացել, մրցում են լավագույնների հետ: Բայց հաշվի առնելով, թե ինչեր են եղել մրցաշրջանի ընթացքում` բարդ է ասել, թե ինչի կհասնեմ: ATP-ի լավագույն քառյակի թենիսիստների նկատմամբ երկու հիանալի հաղթանակ եմ տոնել` այն էլ ինձ համար ոչ հեշտ ծածկույթով կորտում:
Այս տարի շատ եմ մտածում իմ մասին, իսկ նման պայմաններում բարձր մակարդակով հանդես գալը բարդ է, բայց Մարեյի հետ խաղում թեթևություն զգացի,-Նադալի խոսքը մեջբերված է «AP»-ից: