Ամփոփիչ մրցաշար. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտATP-ի վարկանիշային աղյուսակի հինգերորդ համար Ռաֆայել Նադալը Լոնդոնում ընթացող Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում առավելության հասավ հայրենակից Դավիդ Ֆերրերի նկատմամբ: 2 ժամ, 37 րոպե տևած խաղում Նադալը հաղթեց 6:7 (2:7), 6:3, 6:4 հաշվով:
Հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվեց 1 էյս, նա թույլ տվեց 2 կրկնակի սխալ և իրացրեց 12 բրեյք-փոյնթերից 5-ը: Ֆերրերի ակտիվում 6 էյս գրանցվեց, 3 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ:
Հավելենք, որ նոյեմբերի 21-ին կայանալիք կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալը կարիերայի ընթացքում 46-րդ անգամ (23-22` հօգուտ Նադալի) մրցելու է առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ:
Երկրորդ խմբից պայքարը շարունակելու հնարավորություն ունեն Ստեն Վավրինկան ու Էնդի Մարեյը (խաղի մեկնարկը` Երևանի ժամանակով կեսգիշերին): Այս զույգի հաղթողը եզրափակչի ուղեգրի համար մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ: