Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնի 9 տեղական ՀԿ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել ինը տեղական հասարակական կազմակերպություն:
Այս մասին հայտնի դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել են հետևյալ հասարակական կազմակերպությունները` «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-(88 դիտորդ), «Ընդդեմ իրավական կամայականության» (59 դիտորդ), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (79 դիտորդ), ««Միավորում» սոցիալական շարժում» (5 դիտորդ), «Հանրային դիվանագիտություն» (6 դիտորդ), «Հայք» (417 դիտորդ), «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» (404 դիտորդ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (9 դիտորդ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (1 դիտորդ) ՀԿ-երը:
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկել նաև արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, որոնց մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի: