Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը
ՍպորտՇախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրում հավաքականը մրցում էր Չեխիայի թիմի հետ: էլինա Դանիելյանը Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեցին: Միայն Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց:
Շախմատի կանանց հավաքականը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն էր: