Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Avenue 37» սրճարանի բացմանը

BlogNews.am-ը գրում է.

Ֆրանսիական անկյուն Երևանի կենտրոնում. «Avenue 37» բարեգործական սրճարանն արդեն գործում է Մաշտոցի 37 հասցեում (Թումանյան-Սպենդարիան խաչմերուկում): Գեղեցիկ ինտերիեր, մատուցման հետաքրքիր ոճ, համեղ խոհանոց, մատչելի գներ և բարեգործություն. այսպիսով՝BlogNews-ի նոր նախաձեռենության շնորհիվ Երևանի կենտրոնում գործելու է «Avenue 37» սրճարանը, որի ամբողջ շահույթն ու թեյավճարներն ուղղվելու են անապահով ընտանիքների համար Ավանում բացված բարեգործական ճաշարանին:

Նախագծի գաղափարի հեղինակ Արամ Անտինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սրճարանում ամեն բան արել են սեփական ձեռքերով: «Ես և եղբայրս՝ Կարեն Անտինյանը, ամեն ինչ մեր ճաշակով ենք պատրաստել: Դիզայներների չենք դիմել, սակայն պրոֆեսիոնալ դիզայներները հավանեցին ինտերիերը: Երբ մի բան անում ես սիրով, վերջում լավ է ստացվում, մենք իսկապես տրվել ենք այս գաղափարին, այս ամենը սիրո արդյունք է»,- նշեց նա: Ի դեպ, դիզայներների մասին՝ բացմանը հյուրընկալված ոճաբան Դիանա Շատվերյանը խոստացավ, որ այսուհետև հաճախ ընդմիջում  կանի «Avenue 37»-ում:)

Արամը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ BlogNews-ը զբաղվում է բարեգործությամբ: Արդյունքում՝ «Դու միայնակ չես» նախագծի շնորհիվ օգնություն է ցուցաբերվել ավելի քան 1500 ընտանիքի, իսկ երեկ կյանքի կոչվեց BlogNews-ի ամենամեծ բարեգործական նախագիծը, որը հավակնում է բազմապատկել այն ընտանիքների թիվը, որոնք ունեն օգնության կարիք:

Սրճարանի ամբողջ շահույթն ուղղվելու է Ավանում գործող ճաշարանին, զուգահեռ այցելուներին հնարավորություն է տրվելու անել սեփական հանգանակությունը: Սրճարանում չի գործելու ավանդական թեյավճար, այն գումարը, որը մարդիկ կթողնեն որպես թեյավճար, կտրամադրվի ճաշարանին: անապահովների համար մեկ ճաշի գումարը 500 դրամ է, սակայն այցելուներն ազատ են թողնել այնքան գումար, որքան իրենք են կամենում՝ 300, 500, 1000, 3000…: Արամ Անտինյանը շեշտեց, որ հաճախորդներին չեն պարտավորեցնում թեյավճարներ թողնել, դա ցանկության հարց է, քանի որ այցելելով «Avenue 37» և ապահովելով սրճարանի շահույթը՝ մարդիկ արդեն բարի գործ են անում:

Նրանք, ովքեր թեյավճար կթողնեն, ցանկության դեպքում կարող են նշել իրենց անունը և էկրանին կերևա, թե ով էր արել հանգանակությունը: Նրա բոլոր հանգանակությունները կկուտակվեն իր հաշվին և ամսվա վերջում կերևա, թե ով որքան գումար է հանգանակել ամսվա կտրվածքով: Եթե հաճախորդը չցանկանա, կարող է չնշել իր անունը:

Սրճարանի տնօրեն Արամ Անտինյանը նշեց, որ «Avenue 37»-ի բացումը երկու նպատակ ունի՝ անմիջական օգնություն ցույց տալ անապահովներին և ստեղծել մի տեղ, ուր կգան բարի, դրական, պայծառ մտքերով մարդիկ. «Հետաքրքիր զրույցների, մտքերի փոխանակման արդյունքում կծնվի նոր լավ գաղափար, որի մասին ապագայում խոսելու հնարավորություն կունենանք»:

Անդրադառնալով «Դու միայնակ չես» ճաշարաների ցանցին, որոնցից առայժմ գործում է միայն մեկը՝ Ավանում, Արամն ասաց, որ ճաշարանի նախագիծն իրականացնում են «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ, որի հետ էլ մանրակրկիտ ընտրել են բոլոր այն ընտանիքներին, որոնք իսկապես առավել կարիքավոր են՝ հաշմանդամներ, ծերեր, մարդիկ, ովքեր իսկապես զրկված են գոյատևման միջոցներից: «Սկսելու ենք 50 հոգուց, որոնց ճաշ ենք տալու շաբաթական 5 օր: Նախատեսում ենք, որ թիվը կաճի մինչև մի քանի հարյուր հոգի: Դա արդեն կախված է հաճախորդների ակտիվությունից. որքան շատ լինեն հանգանակությունները, այնքան կընդլայվի «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանների ցանցը»,- ասաց նա ու հավելեց, որ ճաշարանում մատուցվելու է բացառապես որակյալ սնունդ: «Ես անձամբ եմ հետևում, որ թե՛ գնումները, թե՛ պատրաստումը լինեն բարձր մակարդակի: Այստեղ սնունդը շատ ավելի որակյալ է լինելու, քան Երևանի տարբեր սրճարաններում: Մենք գրամներով հաշվարկել ենք, թե օրական քանի կալորիա է պետք մարդուն՝ առողջ լինելու համար ու ճաշարաններում մատուցվելու է այդ կալորիականությամբ սնունդ: Միջավայրն էլ այնպես ենք ստեղծել, որ ճաշարանային չլինի. մեր ճաշարանն  իր տեսքով ավելի նման է սրճարանի»,- եզրափակեց Արամ Անտինյանը:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»