Հայաստանի հավաքականների վեց ֆուտբոլիստներ տարկետում կստանան զինծառայությունից
ՍպորտՀայաստանի տարբեր տարիքային հավաքականների վեց ֆուտբոլիստներ տարկետումներ են ստանալու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սույն որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Իհսանի Օզբիլիզը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Արտակ Ալեկսանյանը («Տորպեդո», Արմավիր, ՌԴ), Սևակ Ագրամանյանը (ներկայիս թիմը չհաջողվեց պարզել), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ», Շվեյցարիա), Մարտին Գեւորկյանը («Կռիլյա Սովետով», Սամարա, ՌԴ) և Սերոբ Գրիգորյանը («Շիրակ», Գյումրի) տարկետումներ են ստանալու մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը. բոլորը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվոր ական կոմիսարիատում:
Իրենց հերթին Հրաչ Յագանի («Սերվետ», Շվեյցարիա), Վարանթ Բեզդիկյանի («Նժմեհ», Լիբանան), Լևոն Հայրապետյանի («Փյունիկ», Երևան) և Սերգիյ Օգանեսյանի 27 տարեկանը լրանալու կապակցությամբ նրանք ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից: