«Շիրակ»-ը կրկին կհանդիպի «ԼԱ Գելաքսի»-ի հետ
ՍպորտՆախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին` «Շիրակ»-ն 2016թ. առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ մրցելով ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «ԼԱ Գելաքսիի» հետ։
Այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի կունենա ՍտաբՀաբ կենտրոնում, Քարսոն, Քալիֆորնիա, ժամը 19:00 (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:00-ին)։ Ինչպես և նախորդ անգամ հանդիպման կազմակերպման հարցում «Շիրակը» համագործակցում է Pangea Sports Management-ի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր 2014թ. փետրվարի 8-ին։ Այդ ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը`«ԼԱ Գելաքսիի» ֆուտբոլիստները և հաղթեցին 2:1 հաշվով։ «Շիրակի» կազմում միակ գոլի հեղինակ էր դարձել կոտդըիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Այդ հանդիպմանը ներկա էին ավելի քան 13000 հանդիսատես, որոնցից 10000-ը՝ հայ երկրպագուներ։ Նշենք, որ այժմ «ԼԱ Գելաքսիի» կազմում հադես են գալիս այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, Ռոբի Քինը, Ջովանի Դոս Սանթոսը, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողնե ր Գյազի Զարդեսը և Օմար Գոնսալեսը։