Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ ՄԼՍ:
Ամերիկյան Trove- գրում է, որ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը հետաքրքրված է Մովսիսյանի ծառայություններով: Այդ մասին խոսել է նաև ակումբի մենեջեր Կրեյգ Վեյբելը: Վերջինս շեշտել է, որ ակումբը բանակցում է, սակայն Մովսիսյանը գործող պայմանագիր ունի «Սպարտակ»-ի հետ:
Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին: