Ռուբեն Հայրապետյանն անդրադաձել է ՖԱՖ-ի պահանջներին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանական անդրադարձավ «Առաջին հայկական ճակատ»-ի ներկայացրած պահանջներին:
«Ինձ համար անհասկանալի է թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ մարզիչ: Միջազգային ստանդարտների համար պրոֆեսիոնալ մարզիչ է համարվում նա, ով ունի Պրո արտոնագիր: Հայաստանում կան 13 Պրո արտոնագիր ունեցող մարզիչներ: Եվ ի՞նչ եք հասկանում խարիզմատիկ ասելով: Այս մարդիկ չհասկանալով ֆուտբոլից, չտիրապետելով ֆուտբոլի նեղ մասնագիտական մանրուքներին, փորձում են ապակողմնորոշել հասարակությանը: Ոչ մի պահանջ և ուլտիմատում չի կարող կոտրել ինձ: Նրանք փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել: Երկրպագուների մեծ մասը ազնիվ ֆուտբոլի երկրպագուներ են, բայց նրան ցից մի քանիսը քաղաքական ինտրիգներ են ստեղծում»,- ասաց Հայրապետյանը:
Նա շեշտեց, որ բոլորի համար ակնհայտ է, որ հավաքականը վատ է խաղում: «Հավաքականի վատ խաղի հետ ի՞նչ կապ ունի մարզիչը: Բոլորին հայտի էր, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է և այս շրջանից հետո չի մնալու: Իսկ ինչ վերաբերվում է նրանց հետ հանդիպմանն, ապա ես երբեք չեմ հանդիպի նրանց: Կհանդիպեմ, եթե իրենց պատվիրատուների հետ գան: Ես գիտեմ, թե ովքեր են այդ պատվիրատուները»,-ասաց նա:
Ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև «ՖԱՖ»-ի այն պահանջին, որ ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չեն հրավիրվում ֆուտբոլիստներ. «Ինչու պետք է հավաքական հրավիրեն Դենիս Թումասյանին, ում 10 տարի շարունակ հրավիրում են, բայց նա չի գալիս»:
Հայրապետյանը նաև խոսեց տոմսերի գների, նրանց թանկ լինելու մասին. «Բնականաբար, հաշվի առնելով մեր երկիր սոցիալ-տնտեսական վիճակը, այո տոմսերը թանկ են: Բայց, եթե մեզ մոտ տոմսերը թանկ են, ինչպե՞ս հասկանամ այն, որ Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ 3 օր առաջ տոմսերը չկային: Ինչո՞ւ այդպես չէր դրանից առաջ և հետո խաղերում: Ինչո՞ւ են դատարկ լինում ամենաէժան տրիբունաները: Ինչո՞ւ մեկ տարի շարունակ այդ մասին չէր խոսվում»,-փաստեց նա:
Նա առաջարկեց նաև ստեղծել անկախ աուդիտորական ընկերություն, որը կհետևի ֆեդերացիայի աշխատանքներին և կպարզի, թե ում են պատկանում ակադեմիայի հողերը և այլն: