«Փրես Թի Վի»-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության կողմնակիցներ կիրակի օրը Գլազգոյում ցույց են անցկացրել «Բի Բի Սի»-ի գրասենյակի դեմ բողոքելով Շոտլանդիայի անկախության կապակցությամբ համաշխարհային առաջատար այդ լրատվամիջոցի դիրքորոշման դեմ: Ցույցին մասնակից բողոքարարնրը հայտարարել են, որ «Բի Բի Սի»-ի քաղաքական խմբագիր Նիք Ռոբինսոնը Շոտլանդիայի հանրաք վեի մասին կլոր սեղանի ժամանակ ստել է և պահանջել են նրա հրաժարականը: Հիշեցնենք, որ վերոնշյալ ցույցը տեղի է ունեցել երկու օր նրանից հետո այն բանից,երբ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը «Բի Բի Սի»-ին մեղադրելով Շոտլանդիայի հանրաքվեի վրա ազդելու համար կեղտոտ խաղ գործադրելու մեջ, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի,նման քայլեր չեն կարող կանխել Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման կապակցությամբ ժողովրդի որոշումը: «Բի Բի Սի»-ն էլ իր հերթին հակադարձել էր, որ եթե Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկի հօգուտ անկախության Անգլիայի գլխավոր բանկերից հմարվող «Շոտլանդիայի արքայական բանկ»-ը իր կենտրոնը կփոխադրի Անգլիա: Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: