ՍԱՆԱ-ն գրում է, որ ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայում զինված ահաբեկչական կառույցների և Իսրայելի իշխանությունների միջև ամուր կապի գոյությունը: Ըստ այդմ, այն հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, մայիսի 29-ից սեպտեմբերի 3-ը Գուլանի բարձրունքներում հաստատված այդ կազմակերպության խաղարարա ուժերի միջոցով: Համաձայն այս հաղորդման, մի խումբ սիրիացի զինված ընդդիմադիրներ իրենց 47 վիրավոր ուժերի հրադադար գծից փոխադրել են Իսրայել և միևնույն ժամանակ Իսրայելի գործող վարչակազմը զինված կառույցներին է հանձնել 43 վիրավորների, որոնք բուժումներ էին ստացել այդ ռեժիմի հիվանդանոցներում: ՄԱԿ-ի այդ զեկույցի հրապարակումն ինչ-որ կերպով հաստատում է Սիրիայի իշխանությունների այն հայտարարությունները, որոնք շարունակ ընդգծել են ահաբեկչական կառույցների և Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների միջև կապերն ու համագործակցությունը: