Փարիզում կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը կսկսվի սպասվածից մեկ օր շուտ
ՄիջազգայինՓարիզում կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը կսկսվի նոյեմբերի 29-ին՝ սպասվածից մեկ օր շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP-ին:
Ինչպես ասված Է ՄԱԿ-ի հայտարարության մեջ, այդ որոշումն ընդունվել Է, որպեսզի համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբն ավելի շատ ժամանակ ունենա այն փաստաթղթերը քննարկելու համար, որոնք ենթադրվում Է ընդունել խորհրդաժողովի արդյունքում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կլիմայի փոփոխությունների հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը պետք Է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը: Ինչպես նշել Է Ելիսեյան պալատը, միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են պետությունների ու կառավարությունների 138 ղեկավարներ:
Սպասվում Է, որ համաժողովի արդյունքում կստորագրվի նոր միջազգային համաձայնագիր, որը կապահովի կլիմայական համակարգի բեռնվածության նվազեցման շուրջ միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: