Մալայզիան ԱՄՆ-ին թուլատրել է Հարավային Չինաստան ծովում իր երկրի ավիաբազաներից մեկը օգտագործել լրտեսական ինքնաթիռների համար: «Chinatopix»-և գրում է, որ Մալայզիան ԱՄՆ-ին թուլատրել է Հարավ-Չինական ծովում իր երկրի ավիաբազաներից մեկը օգտագործել լրտեսական ինքնաթիռների համար:Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային գործողությունների հրամանատար՝ Ջոնաթան Գրիներթը , տեղեկացնելով, որ վերջերս Մալայզիայի կառավարությունը պահանջել է այդ գործողությունն իրականացնել երկրի արևելյան շրջաններում: Իր անունը բացահայտել չցանկացած Մալայզիայի մի պաշտոնյա հաստատել է ԱՄՆ-ի կողմից երկրի հյուսիս-արևլյան շրջանում գտնվող Սաբահ օդային բազայի օգտագործման մասին շրջանառված լուրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել էր, որ իր ռազմավարական քաղաքականությունը կենտրոնացրել է Ասիայում և Օվկիանիայում Չինաստանի ռազմական ու քաղաքական հզորությունը կանխելու նպատակով, ինչը հարուցել էր Պեկինի մտահոգությունը: Չինաստանի կառավարությունը գտնում է, որ Ասիայում և Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ծովուժի ներկայության ամրապնդումը լարվածություն է առաջացնում Պեկին-Վաշինգտոն հարաբերություններում: