Ժաննա Ստանկևիչն անհաջող է հանդես եկել կորեական Գրան Պրիում
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները` 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են կորեական Չեջու քաղաքում ընթացող Գրան Պրիին, որն Օլիմպիական վարկանիշային մրցաշար է:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է իսպանուհի Լաուրա Գոմեսին: 66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանն առավելության է հասել նախ չինացի Ժենլոնգ Խուին, այնուհետև` Նոր Գվինեան ներկայացնող Ռայմոնդ Օվինոուի: Հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տարոհ Ֆուջիսակային և դուրս մնացել հետագա պայքարից: Կորեական Գրան Պրին մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կավարտվի 28-ին: