Ռումենիգե. Անփոխարինելի մարդիկ չկան
Սպորտ«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հասկացրել է, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը:
-Կյանքը միշտ շարունակվելու է: Չկան անփոխարինելի մարդիկ: Ֆուտբոլիստները գնում են ու գալիս, նույնը վերաբերվում է մարզիչներին: Այսպիսին է կյանքի դրվածքը,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «TZ»-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` մարզիչը պատրաստ է ևս երկու տարով երկարաձգել պայմանագիրը, եթե տարեկան 24 մլն եվրո աշխատավարձ ստանա: