ՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Պուտինին Էրդողանի հեռախոսազանգի վերաբերյալ տեղեկատվությունը
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել Է այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Չի եղել»,- ասե լ Է ԱԳ նախարարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից եղե՞լ Է արդյոք Պուտինի հետ հեռախոսով կապվելու փորձ:
Նոյեմբերի 26-ին ավելի վաղ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել Է, թե զանգահարել Է Պուտինին ռուսական ռմբակոծիչի կործանումից հետո, սակայն Ռուսաստանի նախագահը չի պատասխանել: