"Լա տրիբուն" ֆրանսական օրաթերթը գրում է, որ «Էյր ֆրանս» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ֆեդրիկ Գաժին հայտարարել է, որ օդաչուների գործադուլն օրական 10-15 միլիոն եվրոյի վնաս է պատճառել այդ ավիաընկերությանը: Թերթը նաև տեղեկացրել է, որ օդաչուների գործադուլի հետևանքով չեղյալ են հայտարարվել ընկերության չվերթների 50 տոկոսը: Ավիաընկերությունների օդաչուների ազգային սինդիկատն ՝ օդաչուների աշխատանքային իրավիճակի դեմ ի նշան բողոքի, որոշել են ընթացիկ ամսվա 15-ից 22-ը գործադուլ իրականացնել: Օդաչուների երկրորդ սենդիկատը ևս ծրագրել է ամսի 15-ից 18-ը գործադուլ կատարել: Շաբաթ օրը չեղյալ են հայտարարվել «Էյր ֆրանս»-ի չվերթների 60 տոկոսը :