Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


Անկարան այլեւս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ. The Wall Street Journal

Միջազգային

Ամերիկյան ազդեցիկ The Wall Street Journal հանդեսը Իարքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից ստեղծված միջազգային կոալիցիային մասնակցությունից Թուրքիայի հրաժարումը խիստ քննադատող հոդված է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անկարան այլեւ ԱՄՆ-ի դաշնակիցը չէ» վերնագրով հոդվածում հանդեսը գրում է, որ շուրջ 60 տարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է մասնակցել այդ կոալիցիային, այլ նաեւ մերժել է այդ կոալիցիայի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ օգտագործել ԱՄՆ-ի ուժերին պատկանող իր տարածքում գտնվող Ինջիռլիքի ավիաբազան:

Հանդեսը հիշեցրել է, որ Թուրքիան 2003 թվականին հրաժարվել էր Սադամ Հուսեյնի կառավարությունը տապալելու համար օդային հարվածներ կազմակերպելու նպատակով իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ի եւ միջազգային ուժերին:

«Ամերիկյան բանակն ու կոալիցիոն ուժերը ԻԼԻՊ-ին օդային հարվածներ հասցնելու համար այլ ճանապարհներ կգտնեն: Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը մոտ 1200 կմ է: Բնական է, որ Թուրքիան չի կարող միայնակ դիմագրավել ԻԼԻՊ-ի հնարավոր գործողություններին: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այդ քայլը հերթական անգամ հիասթափություն է առաջացրել Վաշինգտոնում: Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնեն բացահայտ հավաստեց, որ թուրքական կառավարությունը հանդիպումներ է ունեցել Սիրիայում Ալ Կաիդայի թեւ «Ալ Նուսրա ճակատ» եւ այլ ահաբեկչական խմբավորումների ղեկավարների հետ, ինչի համար Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նրան անցանկալի անձ էր հայտարարել: Բացի այդ, ահաբեկիչ ջիհադականները Սիրիա եւ Իրաք մեկնելու համար բացահայտ կերպով օգտագործում են Թուրքիայի տարածքը:

Էրդողանի կառավարությունը Գազայում երկար ժամանակ բացահայտ կերպով աջակցություն է ցուցաբերում «Համաս» խմբավորմանը եւ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիր չի կատարում իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առաջ: Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային չմասնակցելու երկու պատճառ է բերում. Մոսուլում իր հյուպատոսության աշխատակիցների' ԻԼԻՊ-ի մոտ պատանդ պահվելն ու ԻԼԻՊ-ին ուղարկվելիք զենքերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ձ եռքն անցնելու հնարավորությունը: Բայց չէ որ ԻԼԻՊ-ի ձեռքում միայն թուրքեր չեն պատանդ պահվում, իսկ Ինջիռլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի գործողությունների համար փակելը զենքերի հետ կապված պատճառ չի կարող հանդիսանալ», -գրում է հանդեսը:

Ամերիկյան հանդեսը նշում է, որ անհնար է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը իր համար նոր տարածաշրջանային դաշնակից չգտնի:

«Այստեղ ամենալավ այլընտրանքն ամերիկյան ուժերին աջակցություն ցուցաբերած եւ մյուս դաշանկիցներին հակառակ' ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար զորք ուղարկելու պատրաստ քրդերն են: Ակնհայտ է, որ եկել է շուրջ 60 տարի ամերիկյան օդուժի կողմից օգտագործվող թուրքական Ինջիռլիքի փոխարեն Հյուսիսային Իրաքի քրդական հողերում Վաշինգտոնի կողմից իր համար նման նոր ռազմաբազա ստեղծելու ժամանակը: Հնարավոր է' ԱՄՆ-ն Անկարայում արդեն բարեկամներ չունի, բայց դա չի նշանակում, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի համար այլընտրանք չի մնացել», -ընդգծում է The Wall Street Journal-ը:

Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել