Ծանրորդ Գոռ Մինասյանն աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ
ՍպորտԾանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 105 + քաշային Գոռ Մինասյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Գոռ Մինասյանը փոկում վարժությունում բարձրացրեց 203 կգ, իսկ հրումում` 234 կգ և երկամարտի 437 կգ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն և նոր ռեկորդակիր դարձավ Ալեքսեյ Լյովչևը:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքական աշխարհի առաջնությունում նվաճեց 3 փոքր բրոնզե մեդալ: