Գվարդիոլան հետաքրքրված է Մանչեսթեր Յունայթեդում աշխատելու շուրջ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հայտնում է «The Telegraph»-ը, 44-ամյա մասնագետը չի ծրագրում երկարաձգել գերմանական ակումբի հետ 2016 թվականի ամռանը սպառվող պայմանագրի ժամկետը և ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:
Նշվում է, որ «կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ, ում պայմանագրի ժամկետը գործում է մինչ 2017 թվականի ամառը, վաղաժամ բաժանվելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր է հոլանդացուն 7 միլիոն ֆունտ փոխատուցում վճարել:
Հիշեցնենք, որ 2012 թվականին, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Պեպ Գվարդիոլային առաջարկում էր իր փոխարինողը դառնալ, սակայն կատալոնացին նախընտրեց «Բարսելոնայում» 4 տարի աշխատելուց հետո մեկ տարվա արձակուրդ վերցնել, ապա 2013 թվականին ընդունեց «Բավարիայի» առաջարկը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարրդիոլան համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: